ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ն ԶՈՐԱՄԱՍ
30.12.2016 17:48

  Դեկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուները յուրահատուկ առաքելությամբ ներկայացել էին Ասկերանի տարածքում տեղակայված Ն զորամասերից մեկը։

Ողջունելով զորամասի հրամանատարական և զինվորական անձնակազմին Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն ՊՈԱ կազմակերպության տնօրեն Կառլեն Մայիլյանը շնորհավորեց նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց տոնական բարձր տրամադրություն և խաղաղ, անփորձանք ծառայություն։ Մեկ անգամ ևս փաստեց այն իրողությունը, որ մեր հանրապետության

Подробнее...
 
ՏՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
30.12.2016 17:39

 Ահա եկավ Նոր տարին, ամենասպասված և ցանկալի տոներից մեկը, որին սրտատրոփ սպասում են աշխարհի ամեն մի անկյունում: Ամենուր պայծառ դեմքեր, ուրախություն և ջերմություն կարելի է տեսնել: Առանձնապես զվարթ տրամադրություն էր տիրում ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Կրտսեր և միջին խմբերի սաները հավաքվել էին տոնածառի շուրջը և Ձմեռ պապիկի հետ նշում են սպասված տոնը: Ակնկալիքներով լեցուն երեխաների դեմքերը շողում ու փայլատակում էին ուրախությունից: Փոքրիկներին շնորհավորանքի և մաղթանքի խոսքեր հղեցին մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը, դաստիարակներն ու դայակները: Բոլորի ցանկությունները

Подробнее...
 
ԹՈՂ ՁԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ԵՐԲԵՔ ՉՄԱՐԻ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՀԱՆԴԵՊ
30.12.2016 17:31

  2016թ. դեկտեմբերի 27 -ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ §Մայրություն¦ հասարակական կազմակերպության Ասկերանի շրջանի նախագահ, դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շրջանի սահմանափակ կարողությունների տեր երեխաների համար կազմակերպեց Ամանորյա տոնական միջոցառում։

Միջոցառմանը  ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,§Մայրություն¦ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց սահմանափակ կարողություններով երեխաներին՝ նրանց հետ միասին

Подробнее...
 
ԼԵԶՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԷՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՓԱՍՏՆ Է
28.12.2016 13:25

  Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի առօրյան հագեցած է ու բազմաբովանդակ։ Վերջին շրջանում ուսումնական հաստատությունում կազմակերպված հետաքրքրաշարժ ու ինտելեկտուալ խաղերի շարքը համալրեց Մայրենիի շաբաթը, որը կազմակերպել է դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանը։ Խաղ-մրցույթը մեկնարկեց դեկտեմբերի 5-ին՝ կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարանների միջև։

Ողջունելով դպրոցականներին Մելանյա Սարգսյանը նշեց խաղի կարևորությունն ու մայրենիի իմացության դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում։

-Կրտսեր դպրոցականների շրջանում մայրենիի շաբաթ անցկացնելու նպատակներից մեկն էլ նրանց մոտ մաքուր հայերենով բանավոր խոսքի զարգացումն

Подробнее...
 
ՆՈՐԱՆՈՐ ՈՒԺԵՐՈՎ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ
28.12.2016 13:19

Բազմակունք ու բազմաձև է հայկական մշակույթը:  Դրա անկյունաքարը հայ երգարվեստն է, արվեստի այն շառավիղը, որը երբեք չի հնանում, դարերի փոշին չի կարող այն խամրեց-նել, ոչնչացնել: Հայ երգի ակունքը հանճարեղ Կոմիտասն է, այդ շքե¯ղ տխրությունը, այդ անհու¯ն խնդությունը, հայ անկրկնելի արվեստի զարկերակը, որից սնվում է ժողովուրդն այսօր: Նա դառավ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը: Նրանք ապրեցին, ապրեցրին, սրբացան` պահելով մեր ազգային դիմագիծը:

ՙԱսկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱ կազմակերպությունը գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Կենտրոնն ունի 18 աշխատող, հստակ մշակված կանոնադրություն, որով իրականացվում է կազմակերպության գործունեությունը:

Կենտրոնի մշակութային գործունեության

Подробнее...
 
ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ ԿՇԵՆԱՑՆԵՆՔ ՀԱՄԱՅՆՔԸ
28.12.2016 11:49

   Ինչպես Ասկերանի շրջանի բոլոր գյուղերը, Աստղաշենը նույնպես ունի իր ուրույն դերն ու նշանակությունը: Առանձնապես այն երևաց Արցախյան ազատամարտի տարիներին, երբ յուրաքանչյուր աստղաշենցու համար գերխնդիր էր դարձել հայրենիքի անվտանգությունն ու պահպանումը: Համարձակ աստղաշենցին  անդամագրվեց Ղարաբաղյան շարժմանը, զենք վերցրեց և պաշտպանեց հայրենի հողը: Պատերազմական դժվար տարիներին Աստղաշենն իր հյուրընկալ գիրկն առավ տունուտեղ թողած շատ ու շատ ընտանիքների: Ջերմությամբ, բարությամբ և ուշադրությամբ շրջապատեցին եկվորներին:  Ամիսներ շարունակ ապրելով այստեղ` ժամանակավոր ապաստան գտած մարդիկ չզգացին ոչնչի կարիք:  Առայսօր շարունակվում են ջերմ կապերն Աստղաշենի և մեր շրջանի այլ բնակավայրերի միջև:Արցախյան պատերազմի տարիներին 14 երիտասարդներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայրենիքի` դառնալով Աստղաշենի հավերժ փայլփլող աստղեր:

Ապրիլյան պատերազմի օրերին Աստղաշենի նորօրյա սերունդն իր  նախնիներին հավատարիմ` անվարան մեկնեց առաջապահ դիրքեր և անմնացորդ կատարեց իր առջև դրված պարտականությունը:

Այսօր համայնքն ունի 140 տնային տնտեսություն: Գյուղն ապահովված է բնական գազով, ջրով, հեռախոսակապով, հասանելի է նաև ինտերնետ կապը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, արվեստի դպրոց։ Աստղաշենցիները հիմնականում զբաղվում են

Подробнее...
 
ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
28.12.2016 11:45

  Եվ սիրտս լցվեց այրվող արյունով,

Ուզեցի ելնել նժույգն ամեհի

Խթանել, թռչել, շառաչել զենքով,

Կռվել ու մեռնել դաշտերում ռազմի…

Պատմությունը ցույց է տվել, որ մարդկության հիշողության մեջ մնում են այն մարդիկ, ովքեր ընտրում են անանձնական ճանապարհը, հատկապես սեփական ազգի ճակատագրական պահերին, երբ Հայրենիքի կանչը վեր է ամեն ինչից: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, այն ասես մի մահաբեր կայծակ լիներ, որ ոտքի կանգնեցրեց ողջ հայությանը: Պատերազմին կամավորագրվելու լուրն անցավ տնից տուն, սրտից սիրտ: Յուրաքանչյուր արցախցի քաջ գիտակցեց, որ հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը շարունակվել է դարեր, հազարամյակներ, ուժեղացել է , կամ թուլացել, սակայն երբեք չի դադարել: Եկել էր դարավոր թշնամուց ազատվելու և վրեժխնդիր լինելու պատեհ ժամը: Արցախցին ոտքի կանգնեց անվարան, առանց երկմտելու: Նա անմիջապես զենք վերցրեց ազատագրելու իր Հայրենիքը և միանալու Մայր Հայաստանին: Մեր ժողովուրդը հասավ փայլուն հաղթանակի, մեզ վերադարձավ այս հրաշք երկիրը: Սակայն հաղթանակին հասանք բազում հայորդիների թափած արյան շնորհիվ, որոնց հիշում և կհիշենք անուն առ անուն: Մենք կդաստիարակենք մեր

Подробнее...
 
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ - 2016
18.11.2016 14:19

  2012 թվականից ԼՂՀ մշակույթի և երիտասադրության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային  ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Արցախի հանրապետության շրջաններում անցկացնում է §Մշակութային խաչմերուկ¦ մրցույթը։ Մրցույթի նպատակն է շրջաններում աշխուժացնել մշակութային կյանքը, պահպանել ու տարածել  ազգային ավանդույթները, սովորույթներն ու լեզվական առանձնահատկությունները, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչություն, հայտնաբերել նոր տաղանդների, ինչպե նաև ներգրավել շահագրգիռ անհատների և կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին։ Մշակութային խաչմերուկ մրցույթ փառատոնն անցկացվում է երկու փուլով՝ նախընտրական և հանրապետական, 4 անվանակարգով՝ բեմադրություն, բանահավաքչություն, արցախյան բառ ու բան, մեկ հայտի հնարավորություն։ Նախընտրական փուլը կազմակերպվում է շրջկենտրոններում, որին մասնակցում են միայն գյուղական համայնքները, իսկ հանրապետականին՝ շրջանային փուլում հաղթած

Подробнее...
 
ՆՎԻՐՎԱԾ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ 20-ԱՄՅԱԿԻՆ
18.11.2016 12:51

  Նոյեմբերի 16-ին Բերքաձորի հիմնական դպրոցում մշակույթի տան  ու դպրոցի հետ համատեղ անցկացվեց Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20- ամյակին նվիրված հուշ - ցերեկույթ: Երեխաները և պատանիները մեկ մարդու նման պատրաստվել էին: Նրանք էլ գիտակցում էին միջոցառման հույժ կարևորությունը: Այն անցկացվեց մի քանի փուլով: Ողջույնի խոսքը  դպրոցի զինղեկ, մայոր Ա. Մայիլյանինն էր: Նա ողջունեց ներկա գտնվողներին և իր ոգևորող ելույթով արդրադարձ կատարեց հայոց պատմության փառահեղ էջերին։ Այնուհետև նրանք ծանոթացան մեր հերոսի կյանքին և նրա  անցած մարտական ուղուն։  Իհարկե բոլորս հուզված  էինք , սակայն բոլորիս  սրտում էլ ուրախություն կար, հպարտություն և վաղվա օրվա հավատ։ Ռոբերտ Աբաջյանը

Подробнее...
 
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԵՐԿՆՈՒՄ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
18.11.2016 11:10

  Նոյեմբերի 16-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան Շարժման առաջամարտիկ ու նվիրյալ Մարատ Արմենի Հակոբջանյանի ծննյան 60-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Ասկերանի շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարչիներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, հարազատներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում

Подробнее...
 
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ
18.11.2016 11:04

   Նոյեմբերի 16-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ նվիրված Արցախի հերոս, <<Ոսկե Արծիվ>> շքանշանակակիր Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակին: Այն կազմակերպել էր դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը:

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բաժինների վարիչներ, Ն զորամասի զինծառայողներ, ուսուցիչներ և դպրոցականներ:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում

Подробнее...
 
ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
18.11.2016 10:59

Ասկերանի կենտրոնում պուրակի շինարարական և բարեկարգման աշխատանքներն ամիսներ առաջ էին մեկնարկել։ Ասկերանցիներն անհամբերությամբ հետևում էին այդ աշխատանքներին ներքին հպարտությամբ ու ուրախությամբ, որ վերջապես քաղաքն ունենալու նման շքեղ տեսքով պուրակ։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Ասկերանի պուրակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը,  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL