ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ
27.03.2017 17:56

 ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ղազախստանի հավաքականին:

Հենց սկզբից մեր թիմը տիրեց նախաձեռնությանը: Խաղի սկզբում գոլային պահ ուներ Գևորգ Ղազարյանը, սակայն, մրցակցի դարպասապահին բախվելուց հետո վնասվածք ստացավ ու նրա փոխարեն խաղը շարունակեց Տիգրան Բարսեղյանը: Առաջին կեսում գոլային պահեր ունեցան Մարկոս Պիզելին ու Հենրիխ Մխիթարյանը: Վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղվեց

Подробнее...
 
ՔԱՋԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՔԱՋԵՐՆ ԵՆ
22.03.2017 12:47

Մարտի 21-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց Արցախյան ազատամարտի նվիրյալ, դպրոցի շրջանավարտ, ապա ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Միքայել Սարուխանի Արզումանյանի ծննդյան 50-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Մինչ միջոցառման սկսելը դահլիճում ուսուցիչները մտերմիկ զրույցի էին բռնվել վերհիշելով իրենց հիանալի, ուսման գերազանցիկ աշակերտ, ապա գործընկեր

Подробнее...
 
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ. Ի՞ՆՉ ԵՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ
17.03.2017 09:59

 Արցախում Սահմանադրության ընդունումից հետո համայնքների խոշորացման հարցը դարձել է օրակարգային, եւ տեղական ինքնակառավարման ոլորտում համաշխարհային արդյունավետ փորձը ուսումնասիրելու նպատակով քննարկումներ են ընթանում ինչպես կառավարությունում, այնպես էլ՝ խորհրդարանում։

Ազգային ժողովի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված խորհրդակցությունում, որին ներկա էին ԼՂՀ

Подробнее...
 
ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿՆՈՋ ՈՒՂՂԱԿԻ ԹԵՐԻ ԿԼԻՆԵՐ
16.03.2017 18:15

 Կինն արվեստ է, գեղեցկության խորհրդանիշ: Եթե չասենք, որ կինն արևից է ստեղծվել, ապա պետք է ասենք, որ կնոջ աչքերի առեղծվածների ակունքն արևն է: Կինն արևից է առել վառելու, կայծակելու և ջերմացնելու հզոր կարողությունները: Նրա մեջ են մարմնավորված երկու վսեմագույն կերտվածքները՝ մայրությունն ու գեղեցկությունը: Առաջինը խորին ակնածանք է իր մեջ կրում, իսկ երկրորդը՝ ապրեցնող մի զգացում, որ

Подробнее...
 
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ` ԲԱՐՁՐ ՈՒ ՎԵՀ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
14.03.2017 13:38

Մարտի 9-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն իր աշխատասենյակում ընդունեց Այգեստանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մարատ Բարսեղյանին, ով 2017 թվականի փետրվարի 23-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքում մասնակցելով MMA (խառը մենամարտեր) մարզաձևի աշխարհի առաջնությանը՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Սերգեյ Գրիգորյանը կարևորել է Մարատի մեծ նվաճումը՝ համեմատելով այն սահմանապահ զինվորների ամենօրյա սխրագործությունների հետ։

-Սիրելի՛ Մարատ, քո ձեռքբերումը միայն քեզ չի պատկանում, այլև ամբողջ շրջանին ու հանրապետությանը, որի հանդեպ մենք՝ Արցախ աշխարհի պատասխանատուներս չենք կարող անտարբեր մնալ։ Մեծ հպարտություն է, երբ շրջանում նպատակասլաց ու հայրենասեր սերունդ է մեծանում, ով ջանք ու եռանդ չի խնայում Հայրենիքի փառքն ու պատիվը բարձունքների հասցնելու համար։ Քո ու քեզ նման Հայրենիքի նվիրյալների շնորհիվ է, որ հայ ազգն աշխարհին ներկայանում է իր լավագույն կողմերով,- ասաց Ս. Գրիգորյանը Մարատին հանձնելով

Подробнее...
 
ԿՆՈՋԻՑ Է ՃԱՌԱԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՆՈՒՐԲ ԼՈՒՅՍԸ
14.03.2017 13:27

§Բերդ¦ թերթի պատասխանատու քարտուղար ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ

-Տիկին Մկրտչյան, նախ շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի կապակցությամբ և մաղթում ամենալավն ու բարին։ Ցանկանում ենք նաև  քնքշության, նրբության ու հանդուրժողության թագավորությունն ուղեկից լինի ողջ կյանքի ընթացքում։ Ո՞րն է մշակույթի բաժնի առաքելությունը։

- Շնորհակալություն, Ձեզ նույնպես շնորհավորում եմ։ Հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում իր նշանակալի դերն ունի նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։ Բաժինը նպատակ է հետապնդում աշխուժացնել շրջանի մշակութային կյանքը, վերականգնել հայ ժողովրդի ազգային ավանդույթները, սովորույթները, մատաղ սերնդի շրջանում ուժեղացնել

Подробнее...
 
ԼԻՆԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈՎ ՈՂՈՂՎԱԾ, ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ
14.03.2017 13:24

  Կի՜ն…Այս մի հատիկ բառի մեջ այնքա՜ն իմաստներ են ներառված, այնքա՜ն  հույզեր ու առեղծվածներ, այնքա՜ն մեղմ մտքեր ու երազանքներ… Յուրաքանչյուր կնոջ մեջ կարելի է տեսնել առանձահատուկ քնքշանք, նրբություն և գեղեցկություն…

Գեղեցիկի, սիրված լինելու, հրաշքի սպասման, հաճելի խոսքեր լսելու խորհուրդ ունի կանանց նվիրված միամսյակը, որը նաև բնության զարթոնքի ազդարարում է: Ասում են, կինն ու գարունը չեն տարբերվում միմյանցից: Քանզի, գարունը հենց կինն է՝ միշտ ծաղկող, փթթուն, իսկ կինն իր էությամբ գարուն է որ կա՝ հանելուկներով ու անակնկալներով լի:

Գարնանային գեղեցիկ ու ավանդական այս տոնի առթիվ է իմ հարցազրույցը ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանի հետ:

-Տիկին Դանիելյան, շնորհավորելով  հրաշալի այս տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ միշտ լինեք գեղեցիկ ու հմայիչ: Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի այսօրվա տնօրենը և ինչպիսի աշխատանքներ է ծավալում գրասենյակը:

-Ասեմ, որ տնօրեն լինելն ինքնին ենթադրում է անսահման պատասխանատվություն՝ նախ ինքդ քո նկատմամբ, այնուհետև՝ դիմացինի: Տնօրենն ամենից առաջ պետք է օժտված լինի անաչառությամբ, կազմակերպվածությամբ: 2000 թվականից մինչ այսօր աշխատում եմ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  

Подробнее...
 
ԱՆՑԿԱՑՎԵՑ §ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ¦ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ
02.03.2017 18:59

 Մարտի 2-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ՝ §Իմ ընտանիքը¦ խորագրով։ Այն կազմակերպել էր Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ,

Подробнее...
 
ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
02.03.2017 18:55

  Փետրվարի 23-27-ը մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ շախմատի առաջնությունը  տարբեր տարիքային խմբերի պատանիների և աղջիկների միջև:

Մեր շրջանը ներկայացրած շախմատիստներից  աղջիկների մրցապայքարում իր տարիքային խմբում հաջող հանդես եկավ նորագյուղցի Մարտա Հակոբյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Հաջող ելույթ ունեցավ նաև այգեստանցի

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԵՐ
01.03.2017 17:26

  Մարտի 1-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովը: Ներկա էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, ասկերանցիներ:

Հասարակության ներկայացուցիչները հավաքվել էին ոչ միայն լսելու  համայնքի ղեկավարի հաշվետվությունը և գնահատական տալու, այլև երևան հանելու այն թերություններն ու բացերը, որոնք տեղ էին գտել

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.03.2017 11:09

  Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ։

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին

Подробнее...
 
ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ
27.02.2017 17:29

  Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի կապակցությամբ շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Փետրվարի 25-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը դպրոցի 6-7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպեց Մայրենիի օրվան նվիրված  միջոցառում-ինտելեկտուալ խաղ։ Միջոցառմանը ներկա էին

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL