ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2017 20:05

  Ասկերանի շրջանը Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին և ընտրություններին մասնակցել է մեծ ակտիվությամբ` ապահովելով շրջանի ընդհանուր ընտրողների գրեթե 95 % մասնակցություն։ Հիշեցնենք, որ համար 5 ընտրական տեղամասում բացի Սահմանադրության հանրաքվեից տեղ են ունեցել նաև պատգամավորական ընտրություններ։ Ինչպես գիտենք մեր ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ընտրատարածքում անցկացվեցին լրացուցիչ

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԺԱՄԸ 17-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
20.02.2017 16:38

 Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի և մեծամասնական կարգով պատգամավորական արտահերթ ընտրություններն Ասկերանի շրջանում  անցնում են ժողովրդավարական նորմերին համապատասխան և օրենքով սահմանված կարգով։ Շուրջ մեկ ամիս տևած քարոզարշավն անցավ առանց որևէ միջադեպի։ Ինչը խոսում է այն մասին, որ Արցախում արմատավորվել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարուստ փորձ։ Այդ մասին դիտորդների հետ հանդիպումներում փաստեցին նաև դիտորդական առաքելություն իրականացնող բազմաթիվ պետությունների ներկայացուցիչներ՝ այն համեմատելով Եվրոպայում տեղի ունեցող ընտրությունների մակարդակի հետ։

Ինչպես տեղեկացրեց Տարածքային ընտրական հաձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանը ժամը 17- ի դրությամբ շրջանի 6756 ընտրող արդեն կատարել էր իր քաղաքացիական պարտքը, որը կազմում է ընտրողների 77,4 տոկոսը։ Կարելի է փաստել, որ Ասկերանի շրջանում սահմանադրության

Подробнее...
 
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ
20.02.2017 16:31

  Ասկերանի համար 5 ընտրական տարածքում առավոտյան ժամը 8-ին ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան բացվել են բոլոր ընտրական տեղամասերը։ Համար 5 ընտրական տեղամասում բացի Սահմանադրության հանրաքվեից տեղ են ունենում նաև պատգամավորական ընտրություններ։ Ինչպես գիտենք 2015թ. մայիսի 3-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: Ասկերանի համար 5 ընտրատարածքի մեծամասնական մանդատը երկու հավակնորդ ունի՝ ինքնաառաջադրված թեկնածուներ Վաչիկ Միքայելի Բալասանյանն ու Վիլեն Սաֆարի Սաֆարյանը, ովքեր անկուսակցականներ են:

Ինչպես տեղեկացա Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանից Սահմանադրության հանրաքվեին մասնակցողների

Подробнее...
 
ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ԹԻՄԸ՝ ՇՐՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
20.02.2017 16:25

   Փետրվարի 9-10-ը շրջկենտրոնում անցկացվել է պատանիների միջև շախմատի Ասկերանի շրջանային առաջնությունը, որին մասնակցում էին Խաչենի, Նորագյուղի, Խնձրիստանի և Ասկերանի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 5 տարիքային ՝ Մ10, Մ12, Մ14, Մ16 և Մ18  խմբերից մեկական շախմատիստ: Շրջանաձև անցկացված առաջնությունում,  վստահ հաղթանակներ  տոնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ  տեղերը համապատասխանաբար գրավել են

Подробнее...
 
ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
20.02.2017 16:15

  Փետրվարի 8-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինը, ի կատարումն ԼՂՀ ԿԳՍ նախարարության հանձնարարականի, շրջանի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոն։ Այն նվիրված էր  հայ գրականության մեծանուն կին նվիրյալներ Մարո Մարգարյանի և Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձներին։ Ասմունքի մրցույթն անցկացվեց տարիքային երկու խմբերի միջև, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել շրջանի 17

Подробнее...
 
ԱՅՈ՛ ԱՐՑԱԽԻՆ
03.02.2017 11:39

Թե ուզում ես երգդ լսեն,

Ժամանակիդ շունչը դարձիր.

Ձուլվիր նրան հազար նյարդով,

Քո օրերին ու քո դարին…

Ե. Չարենց

Այո՛, դարը մեզ §մուրհակ¦ է տալիս, ժամանակն առաջադրում է իր պարտատոմսը։ Երրորդ հազարամյակի Արցախը պետք է լինի ավելի հզոր, անպարտելի ու անառիկ։ Արցախը մեր հայրենիքն է, ու պարտավոր ենք սիրել այն։ Իսկ հայրենասիրության դրսևորումը հայրենատիրությունն է։ Արցախի հերոսական ժողովուրդը տեր է կանգնել իր երկրին 1988-ին, 1991-ին, 2006-ին և հաղթահարել բազում փորձություններ։

Իմ կարծիքով, ցանկացած զարգացող երկիր պետք է անցնի բարեփոխումների

Подробнее...
 
ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ՝ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
02.02.2017 17:35

  2017 թվականն արցախահայության համար կառանձնանա կարևորագույն իրադարձությամբ՝ նոր Սահմանադրության ընդունմամբ։ Թե ինչպես կներկայանանք աշխարհին ու  հանրությանը՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ մենք սխալվելու ժամանակ՝ առավել ևս իրավունք չունենք։ Եթե փորձենք պատասխանել ի՞նչ է սահմանադրությունը հարցին, ապա նախ եւ առաջ անհրաժեշտ է նշել հետևյալը. քանի որ հասարակությունը և պետությունը մշտապես կարիք ունեն լուծելու ինչպես իրենց առջև դրված, այնպես էլ անընդհատ առաջացող նորանոր հիմնախնդիրները, հաղթահարել առկա դժվարությունները, հարթել կնճռոտ հարցերն ու տարբեր կարգի բախումները, ուստի անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար ընդունելի որոշակի կանոններ ու կառուցակարգեր, այլ բառով ասած՝ Սահմանադրություն: Այսինքն՝ սահմանադրությունը սահմանում է

Подробнее...
 
ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
02.02.2017 17:34

  Կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները ևս մի քայլ են ամրապնդելու մեր ձեռքբերումները: Իսկ ինչքան մենք ուժեղ լինենք, միաբան ու միակամ, այնքան կմեծանա հարգանքը մեր հանդեպ: Ասված խոսք է.§Ուժեղին հարգում են և հաշվի առնում նրա կարծիքը¦:  Եկել են ժամանակները, որ պետք է շատ ուժեղ լինենք, թելադրենք մեր կամքն այլոց և ոչ թե եվրոպաների ու ամերիկաների գթասրտությանն սպասենք:

Սահմանադրական բարեփոխումները լայն հնարավորություն են ընձեռնելու Արցախի ժողովրդին՝  որտեղ մարդը բարձրագույն արժեք է, լինել պաշտպանված և ապահով: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, արժանապատվությունը մեր կյանքի հիմնական

Подробнее...
 
ԱՊԱՀՈՎԵՆՔ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ
02.02.2017 17:31

Համոզված եմ, որ հանրապետության Մայր օրենքում կատարվող փոփոխությունները միտված են մերօրյա և հետագա բոլոր մարտահրավերներին համարժեք պատասխան տալուն և հիմքում, անշուշտ, դրված է առաջին հերթին մեր ժողովրդի անվտանգության ապահովումը: Ապրիլյան իրադարձություններից հետո ակնհայտ է, որ պետք է ստեղծել ուժեղացված նախագահական երկիր: Երկրի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունը մեկ օրում կատարելը ևս մեծ հեռանկար է ավելի ժողովրդավար երկիր ունենալու համար: Այս հարցում ժողովուրդը կունենա զգալի և որոշիչ իր դերը: Մեծ դերակատարություն կունենա ուժեղ տեղական կառավարման համակարգը, և այն ամրագրելուց հետո, կունենանք զարգացած համայնքներ: Այսուհետ հանդես ենք գալու որպես Արցախի Հանրապետություն, որը մեծ հպարտություն է բոլորիս համար: Մասնագիտական հանձնաժողովը

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
02.02.2017 16:47

 Փետրվարի 1-ին տեղի ունեցավ Ասկերանի քաղաքային համայնքի ավագանու՝ 2017 թվականի անդրանիկ նիստը: Այն վարում էր քաղաքապետ Սամվել Աղաջանյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետը և ներկայացրեց նիստի օրակարգը, որի հաստատումից հետո նիստի մասնակիցներն անցան հարցերի քննարկմանը:

Օրակարգի առաջին հարցն Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի 2017 թվականի գործունեության տարեկան

Подробнее...
 
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱՊԱԳԱՅԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷԺԱՆ ՎԱՌԵԼԻՔ
26.01.2017 18:20

  Ամերիկահայերը ստեղծել են ջրից ջրածին ստանալու աննախադեպ էժան տեխնոլոգիա։ News.am - ի թղթակցին ամերիկյան Energy Renaissance ընկերության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցը հայտնել է, որ ստեղծված տեխնոլոգիան գոյություն ունեցողներից զգալիորեն էժան է, էլեկտրականության ու վառելիքի ինքնարժեքը կրճատվում է առնվազն 50 տոկոսով։ Սարքավորման փորձնական նմուշն արդեն հավաքված է։

Ջրածին ստանալու համար սարքեր աշխարհում արդեն կան, բայց հիմնականում դրանք աշխատում են բնական գազով ու ածխով։ Նոր տեխնոլոգիան առաջարկում է ջրածինը ստանալ էկոլոգիապես մաքուր ձեւով՝ ջրից (ջրի մոլեկուլները տրոհելով թթվածնի ու ջրածնի)։ Նման տեխնոլոգիաներ աշխարհում արդեն կան, բայց հայերի մշակումը շահում է իր էժանության շնորհիվ։ Հաջողվել է լուծել նաեւ ալյումինիումի

Подробнее...
 
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
26.01.2017 15:57

   Հունվարի 25-ին նոր Սահմանադրության բարեփոխումների հետ կապված Ասկերան քաղաք այցելեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրան ուղեկցում էին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ Աժ պատգամավոր Արմո Ծատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Խորհրդակցությանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, շրջանի համայնքների ղեկավարներ, դպրոցների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, Արցախյան ազատամարտի վետերաններ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով նոր Սահմանադրությանը` նշեց, որ այս մոդելը միանշանակ ընդունելի է մեր երկրի

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL