Իմաստավորված կյանք` ԱՊՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
08.02.2012 01:14

Հայրենի հողին կապող թելերը բազմաթիվ են. մենք պարզապես նշում ենք այն, ինչ տեսանելի է մեզ: Բայց չէ՞ որ կան նաեւ հոգեբանական բազմաթիվ պահեր մարդուն հաճախակի համակող նոստալգիկ պոռթկումների մեջ, որոնք դժվար է սովորական բառերով արտահայտել: Ճշմարիտ է ասված, որ հայրենիքին կարոտել կարելի է անգամ ապրելով հայրենի բնօրրանում: Այդ կարոտն առավելապես մանկական քաղցր հուշերի վերարթնացումից է, որով ներկան ու անցյալն իմաստավորում են միեւնույն ժամանակի մեջ, հասցեավորում ապագան…   

Подробнее...
 
ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՆՐԱՆ ԵՄ ՊԱՐՏԱԿԱՆ
08.02.2012 01:13

Երջանիկ է այն ազգը, որ կարողանում է արժանի սերունդներ  դաստիարակել, կերտել եւ ձեւավորել այնպիսի անհատ, որ գիտակցում է, թե ինչ է հայրենիքը, ինչպես պետք է այն պաշտպանել, եւ ինչ պետք է անել հանուն հայրենիի ամրապնդման: Ամենակարեւորն էլ այն է, որ ներկա սերնդի մեջ ավելի է զարգանում սերն ու վստահությունը դեպի գիտելիքն ու ուսումը:

Подробнее...
 
ՓԱՌՈՒԽԸ ՄԻՇՏ ՇԵՆ ՈՒ ԿԱՆԳՈՒՆ ԿՄՆԱ
08.02.2012 01:12

Սիրտդ մի տեսակ բերկրանքով ու խանդաղատանքով է լցվում, երբ արցախյան գյուղերի փողոցներում անհոգ խաղալիս մանուկներ ես տեսնում, երբ գյուղ ես մտնում ու տեսնում գյուղական եռուզեռով ապրող մարդկանց ու տների երդիկներից ելնող ծուխը: Փառավորվում ես. ուրեմն գյուղն ապրում է: Առանձնապես ուրախանում ես, երբ դա սահմանամերձ գյուղ է` պատերազմական արհավիրքներով անցած, բայց կանգուն գյուղ: Հենց այդպիսի սահմանամերձ գյուղերից է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը:

Подробнее...
 
Համախմբված եւ աշխատելու էներգիայով լեցուն
08.02.2012 01:11

Ասկերանի շրջանի գյուղերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ պատմությունն ու դերն ունի: Նրանցից ամեն մեկն իր ուրույն տեղն է զբաղեցնում շրջանի կյանքում:    Այդպիսի գյուղերից մեկն էլ Բերքաձոր գյուղն է, ուր եղանք վերջերս: Չնայած ձմռան օր էր, սակայն եղանակը մեղմ ու հաճելի էր: Բերքաձորն էլ մեզ եղանակին համապատասխան ընդունեց: Գյուղամիջում նստած էին գյուղի տարեց մարդիկ ու ցածրաձայն զրուցում էին, երեւի անցած երանելի օրերի մասին էին խոսում: Հիշում էին նախկին գյուղն ու համեմատում այսօրվա հետ: Իսկ գյուղում այնքան բան է փոխվել. նորակառույց դպրոցի շենք, մաքուր փողոցներ, երջանիկ դեմքեր…

Подробнее...
 
Մենք ուխտ ունենք` ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
08.02.2012 01:10

Լրացավ անվանի մանկավարժ, աշակերտների եւ ծնողների կողմից սիրված ու հարգված, թոշակառու ուսուցչուհի, Արցախի հերոս Էդմոն Բարսեղյանի ¥ նրա անունն է կրում Ասկերանի միջնակարգ դպրոցը ¤ մայր, բազմավաստակ Եփրաքսյա Արշակի Կարապետյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը: Մի անձնավորություն, որ սերունդներ է կրթել ու սերունդներ դաստիարակել` իր առջեւ ունենալով հայեցի

Подробнее...
 
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ մոռացված չէ
08.02.2012 01:01

Հասարակ ու պարզ մի արտահայտություն, որի իմաստի ճշմարտացի և խոր ընկալումը մեր էության մեջ սարսուռ է առաջացնում:
Հպարտության րոպեներ, որոնք մարդ ապրում է ընթեռնելով այս կամ այն գրքում, թերթում, կամ թէ չէ լսում միջոցառման ժամանակ:
Ինչը՞ կարող է ավելի մեծ հաճույք պատճառել, քան այս վեհ գաղափարը, որը մեզանից գուցեև ոչ բոլորն են կարողանում ընկալել ու գնահատել:
Բարեբախտաբար այսօր էլ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր գնահատելի աշխատանք են կատարում: Այո', գնահատելի, քանի որ հերոսին հիշելը ևս հերոսություն է:

Подробнее...
 
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ-125
08.02.2012 01:01

ՙԱրաքսից անդին մեր Ավարայրն է,
Այս ափին քո սուրբ ծննդավայրն է:
Վարդանանց ոգով` սրբազան ու վեհ,
Զորացել ես դու, Գարեգին Նժդեհ՚:
Օրը նժդեհական ոգով սկսեցին Ասկերանի շրջանի Շոշի Ս.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանի աշակերտները` պատմության ուսուցչուհի եւ միջոցառման կազմակերպիչ Զարինե Բալայանի գլխավորությամբ: Աշակերտները զինվորական հագուստով, եռագույնի գույներով եւ պետական հիմնով բացեցին հանդիսավոր միջոցառումը:

Подробнее...
 
ԱՓՍՈՍԱՆՔԻ ՈՒ ՑԱՎԻ ԽՈՆԱՐՀՈՒՄՈՎ
08.02.2012 01:01

Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք արմատներով արցախցի, ՌԴ Պյատիգորսկ քաղաքում բնակվող գործարար Էրիկ Բաբայանի մասին:
Այս տարվա ամռանը լինելով իր պապերի հողում, նա այցելել է ՙԲերդի՚ խմբագրատուն, հետաքրքրվել խմբագրության խնդիրներով: Հայրենի Արցախի շենացմանն իր նպաստը բերելու ծրագրերը Է. Բաբայանը քննարկել է նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Դրանք պիտի որ իրականացվեին առաջիկայում, սակայն…

Подробнее...
 
ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ` ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
08.02.2012 01:01

Վերջին օրերին հայության համար /եւ ոչ միայն/ քննարկումների գլխավոր թեման Ֆրանսիայի Սենատի` հայոց ցեղասպանությունը քրեականացնող որոշումն էր: Այն իրավամբ համարվում է Ֆրանսիայի արդարամտության հաղթանակը, որովհետեւ ընդդիմանալով Թուրքիայի ճնշումներին` ժողովրդավարության արժեքներ դավանող այս երկիրը կամքի ուժ ունեցավ ընդունելու օրինագիծը: Սենատի հիշյալ որոշումը կարելի է համարել նաեւ հայ դիվանագիտության հաղթանակը, ավելի կոնկրետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած ճկուն քաղաքականության ռեալ արդյունքը:

Подробнее...
 
Նետվեցին` նորեն վերադառնալու սպասումով…
08.02.2012 01:01


Լրացավ Քարին տակի հերոսամարտի 20-ամյակը
Հունվարի 26-ին Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Կազմակերպված միջոցառմանը ներկա էին ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ հյուրեր: Արցախի հիմնով եւ դպրոցի տնօրեն` Հ.Հարությունյանի բացման խոսքով մեկնարկեց միջոցառումը: Նվիրական գաղափարը իրագործեց դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ա.Աղալյանը: Վառվող մոմերի լույսերը տանում էին երկինք ամեն մի բառ` այնտեղ լուսավորելու նրանց կենդանի հոգիները:

Подробнее...
 
ՀՅՈՒՐ ԷԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ
08.02.2012 01:01


Անսպասելի այցելուներ
Մի քանի տարի Հայաստանում ուռուցքներով ու արյան հիվանդություններով տառապող երեխաներին, իսկ այս տարի ԼՂՀ-ում բազում դպրոցներ այցելելուց հետո անսպասելի հյուրերն իրենց առաքելությունն իրականացրին նաեւ Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի Վ.Օվյանի անվան հիմնական դպրոցում:
Աստված ուժ է տալիս

Подробнее...
 
ՆՐԱՆՑ ԱՆՑԱԾ ՆՎԻՐՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է ԲԱԶՄԻՑՍ
08.02.2012 01:01

Երջանիկ է այն մարդը, ով հետադարձ հայացք գցելով իր անցած երկարամյա ճանապարհին, արած ու թողածին, ծանր ու թեթեւ անելով վաստակը, տեսնում է, որ տարիներն իզուր չեն անցել: Քաջ գիտակցում է իր աշխատանքի արդյունավետությունն ու գնահատված լինելը: Իսկ ավելի բարձր գնահատական, քան հարգված եւ մեծարված լինել հասարակության ու իր իսկ ձեռքով դաստիարակված սերունդների կողմից,  հնարավոր չէ: Ահա այսպիսի մարդկանցից է Աստղաշեն գյուղի վաստակաշատ ուսուցիչ Վազգեն Ավանեսի Ասրյանը:

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 41 42 43 44 45 46 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL