ՆՐԱ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ
09.10.2017 15:16

Անգութ  մահը  մեր  շարքերից  խլեց սրտացավ ղեկավար ու գործընկեր, արհեստավարժ մասնագետ, ընտանիքի նվիրյալ Շահեն Աղաբաբյանի  կյանքը:

Ծնվել է 1957թ. օգոստոսի 15-ին, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում:  1964թ.  ընդունվել է Խնապատի  միջնակարգ դպրոցը, 1971-1972 ուստարում տեղափոխվել է Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ  դպրոցը, այն ավարտել 1974թ.:   1975թ.  ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի  ֆիզիկայի բաժինը`  1979թ.  ավարտել այն:    Նույն  թվականին նշանակվել է 

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ…
09.10.2017 15:14

Մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրին ու գրականությանը, իսկ գրագետ ու կարդացած մարդը հասարակության մեջ վայելել է հարգանք ու պատկառանք: Բոլոր ժամանակներում գիրքն անփոխարինելի է եղել, նորագույն տեխնոլոգիաները, համակարգիչը կարող են միայն լրացնել ընթերցանությանը, բայց ոչ երբեք փոխարինել դրան: Իսկ գրադարանն այն լուսավոր, ջերմ ու սրտաբաց օջախն է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է, ինչպես իր տանը: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
09.10.2017 12:44

Գաղտնիք չէ, որ մանկավարժ լինելը և մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում։ Եվ որ դպրոցում են ստանում Հայրենիքը պաշտպանելու, շենացնելու և նրա պատիվն ամենուրեք բարձր պահելու հիմնավոր դաստիարակությունը: 21-րդ դարում աներևակայելի կերպով մեծացել է գիտելիքի դերը, գիտությունը զարգանում է թռիչքաձև՝ ստիպելով մարդուն նորանոր որակներ փնտրել իր ներսում և դրանք ի սպաս դնել պետությանը, ազգին, մարդկությանը: Դա նշանակում է, որ ուսուցչի դերը դարձել է առավել

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
09.10.2017 12:38

Հոկտեմբերի 5-ին  աշխարհի բազմաթիվ աշակերտներ դպրոց գնացին ծաղկեփնջերով, չէ որ այդ օրը նշվում է մեր տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենաազդեցիկ տոներից մեկը՝ ուսուցչի մասնագիտական տոն օրը։ Լավ ուսուցիչ դառնալու համար ոչ միայն անհրաժեշտ է լավ տիրապետել որևէ առարկայի, այլև լինել նուրբ հոգեբան,  ուշադիր դիտորդ և կարողանալ անկեղծորեն հպարտանալ աշակերտների հաջողություններով։ Իսկ ամենակարևորն այս մասնագիտությունն ընտրածների համար

Подробнее...
 
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ
09.10.2017 12:27

Պարը, պարերգը մարմնի, հոգու թարգմանն են, աղոթարանը: Մեր նախնյաց ավանդական երգերն ու պարերը, ծիսական արարողություններն այն թանկագին մասունքներն են, որոնց հաղորդակցվելով ճանաչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկանում՝ հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը:

Ռուդիկ Հարոյան

Հայ երգարվեստի պահպանմանն ու տարածմանն ուղղված ամենամյա միջոցառումներից է

Подробнее...
 
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ ՔՅԱԹՈՒԿՑԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ
26.09.2017 15:13

Գիտեք, ինչքան հաճելի է, երբ քո շրջապատում տեսնում ես այնպիսի մարդկանց, ովքեր անմնացորդ նվիրումով են նվիրվում բարի գործերի կատարմանն ու անում են ամեն ինչ, որպեսզի շենանա հայրենի գյուղը: Իսկ գյուղը, որի մասին ցանկանում եմ գրել, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղն է: Ավա՜ղ, երբեմնի շեն ու հարուստ գյուղը, որ այնքա՜ն նշանանավոր զավակներ է տվել, այսօր ծերացել ու ասես, թևաթափ է եղել: Շրջապատող կուսական անտառներն ու սարերն իրենց հովանու մեջ էին առել հարազատ գյուղը՝ պատրաստ պաշտպանելու ցանկացած վտանգից: Հիրավի, այսպիսի կախարդական ու հեքիաթային բնաշխարհում մարդը կարող է իրեն լիակատար երջանիկ զգալ: Չէ որ ամեն ինչ այստեղ բնական է և անմահական...

Ցավալի փաստ է, բայց գյուղում ապրում են ընդամենը

Подробнее...
 
ԿԵՐՏՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԸ
20.09.2017 18:05

Սեպտեմբերի 20-ին Նորագյուղի նորակառույց մանկապարտեզի բակում ազգային ոգին էր իշխում։ Ու ամենանակեղծ ուրախությունն ու ժպիտը կարելի էր կարդալ երեխաների դեմքերին, որոնց համար էլ կառուցվել է այս հոյակերտ շենքը։ Եռագույն դրոշներ, փուչիկներ, երջանկությունից փայլող աչքեր, մի խոսքով՝ խանդավառություն։

Մանկապարտեզի շենքը երկհարկանի է՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, մեծ ու հարմարավետ բակով, խաղահրապարակով՝  նախատեսված

Подробнее...
 
ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ ՏՈՂՈՒՄ
20.09.2017 18:01

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Տող գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած գինու փառատոն։ Փառատոնին ներկայացվեցին Արցախում արտադրվող գինիները, որոնք իրենց յուրահատուկ համով ու որակով կարճ ժամանակահատվածում հասցրել են ճանաչվել աշխարհի տարբեր ծայրամասերում։ Փառատոնին մեծ ակտիվությամբ են մասնակցել նաև մեր շրջանի գինի արտադրող ընկերությունները։  Նրանցից շատերը նման փառատոնների ժամանակ արդեն իսկ գտել են տարբեր ընկերությունների հետ համագործակցության

Подробнее...
 
ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
14.09.2017 14:41

Սեպտեմբերի 11-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի համայնքում տեղի ունեցավ Հայրենիքի նվիրյալ զավակներից մեկի՝ Արմեն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ Միջոցառումը կազմակերպվել է դպրոց-բանակ-հասարակություն կապի շրջանակներում, որը հայրենապահպանության և սեփական ազգին նվիրվածության յուրօրինակ դաս էր նաև։ Այո՛ Հայրենիքները կանգուն են նրա համար ամեն

Подробнее...
 
ԹՈՂ ՄԻՇՏ ԿԱՆԳՈՒՆ ԼԻՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՍԶՆԵՔ ԳՅՈՒՂԸ
12.09.2017 18:24

Ասկերանի շրջանի Սզնեք գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է՝ շրջապատված  կուսական ու փարթամ անտառների հեքիաթային գեղեցկությամբ: Այստեղ օդն աննկարագրելի մաքուր և անարատ է, ինչպես սզնեքցու սիրտն ու հոգին: Աշխատասեր, պատվասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված է հարազատ գյուղի հետ: Անտրտունջ ապրում է այստեղ, կռիվ տալով հողի հետ աշխատում և բերք ու բարիք է ստեղծում: Գյուղի մեծերը կարոտով ու երանությամբ են խոսում նախկին Սզնեքի մասին, որ հայտնի էր իր քաղաքակիրթ, մաքրասեր, ստեղծագործ և ուսումնատենչ

Подробнее...
 
ԱՐՑԱԽԸ ՀԶՈՐ Է ԻՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ
12.09.2017 18:14

Իրանում 4 տարի առաջ մի խումբ հայրենասերների կողմից նախաձեռնվեց ու կազմակերպվեց §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպությունը՝ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է օժանդակել, սատարել գյուղացուն, արհեստագործին, բանվորին և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ նրանց արտադրանքը վաճառելու,  գումարը տիրոջը փոխանցելու, իսկ գոյացած հասույթով բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։

Օրերս կազմակերպության

Подробнее...
 
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԱՐՑԱԽ…
08.09.2017 13:13

Սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է առանձնահատուկ նշանակություն ունեցող տոն՝ Արցախի Հանրապետության անկախության օրը: Տոն, որը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը…

Արցախի անկախության 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն Ասկերան քաղաքում մեկնարկեց

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL