ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՊԱՏԱՐԱ
17.01.2017 18:27

   Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում շրջանի վարչակազմի և համայնքների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ՝  վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, պատարեցիներ։ Ողջունելով ներկաներին՝ Բակո Սահակյանը կարևորեց նման ձևաչափի

Подробнее...
 
ՁԵԶ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
10.01.2017 10:29

  Հունվարի 9-ին մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը: Ասկերանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: 18 պատանի պատրաստվում էին համալրելու ԼՂՀ ՊԲ շարքերը: Օրվա խորհրդի ողջ լրջությունն ու իմաստը դրոշմվել էր յուրաքանչյուրի հայացքում: Նորակոչիկները  հստակ գիտակցում էին, որ ծառայել Հայրենիքին, պաշտպանել նրա սահմանների անառիկությունը վեր է ամեն ինչից և յուրաքանչյուր հայորդու անթաքույց երազանքն է դա: Տղաների ականջներում դեռևս հնչում էին այն խրատներն ու խորհուրդները, որ տվել էին իրենց զինղեկները, ուսուցիչներն ու հարազատները: Իսկ նրանք սերմանել էին հայրենասիրություն, կարգապահություն և ընկերասիրություն:

Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով այս հիշարժան օրվա կապակցությամբ, միաժամանակ նշեց.

-Մեր ժողովուրդը միշտ էլ գիտակցել է, թե ինչ է նշանակում Հայրենիքի պաշտպանությունը: Այդ է վկայում այն դժվարին և երկար ճանապարհը, որ անցել է հայ ժողովուրդը:  Իսկ արցախցին իր ապուպապերի գործին հավատարիմ, շարունակել է պայքարել ու կերտել այսօրվա մեր չքնաղ երկիրը, որի տերն ու պահապանն այսօրվա երիտասարդ սերունդներն են: Համոզված ենք, որ այս տղաները պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները և բարձր կպահեն իրենց հարազատների անունները:

Զորակոչիկներին շնորհավորելու և բարի ճանապարհ մաղթելու էր եկել

Подробнее...
 
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
10.01.2017 10:08

 Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից է, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելքում մինչև 4-րդ դար Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն` Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Այս միջոցով քրիստոնյաներն ամենայն հավանականությամբ նպատակ ունեին այդ օրը տոնվող Արևի չաստված Միթրայի մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը հակադրել ՙԱրդարության Արեգակի՚`

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
30.12.2016 18:28

Մի քանի օրից Ամանորն է, որի հետ մենք նոր երազանքներ ենք կապում ու հոգու խորքում հավատում դրանց իրականացմանը…

Ամանորին մենք ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները: 2016 թվականը հագեցած էր իրադարձություններով, որոնց մեջ ամենաուշագրավը, թերևս, հայկական երկու հանրապետությունների Անկախության հռչակման 25-ամյակներն էին։ Անցնող տարվա ապրիլին մենք մեկ անգամ ևս ցույց տվեցինք ամբողջ աշխարհին մեր միասնականությունն ու համախմբվածությունը, որոնց արդյունքում գրանցվեցին մեր հերթական հաղթանակները թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ։

Անշուշտ շրջանի սոցիալ-տնտեսական կյանքում ևս առաջընթաց է արձանագրվել, նկատելի է բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Առանձնապես շոշափելի է դրական տեղաշարժը

Подробнее...
 
ԱՍՏԾՈ ՕՐՀՆԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
30.12.2016 18:20

  Բերդ թերթի գլխավոր խմբագիր Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանի հետ

- Արթուր սարկավագ, արդեն բավականին ժամանակ է, ինչ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվն եք։ Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում շրջանի հոգևոր կյանքում։

- Այո, արդեն երեք ամիս է, ինչ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվն եմ ու անկեղծ խոստովանեմ, շրջանի հոգևոր կյանքը բավականին լավ վիճակում է։ Դա նկատվում է նաև թե՛ շրջանի ղեկավար կազմի՝ հանձին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, ով պատրաստակամություն հայտնեց եկեղեցուն աջակցել ամեն մի հարցում, և՛ թե հասարակ ժողովրդի ջերմ ու անկեղծ ընդունելությամբ ու հավատքով դեպի եկեղեցին։ Դա ինձ համար ուրախալի ու նաև պարտավորեցնող է, որպեսզի կանողանամ ավելին լինեմ՝ նրանց հոգևոր կարիքները

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՄԱՆՈՐԴ, ԶԻՆՎՈ՛Ր
30.12.2016 17:59

  Դեկտեմբերի 30-ին Ասկերանի շրջանի վարչակազմի  ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած  պատվիրակությունը (բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ազատամարտիկներ) շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանի և արհմիությունների նախագահ Գայանե Գաբրիելյանի մասնակցությամբ այցելեցին սահմանապահ դիրքեր։ Նման այցելությունները պարբերաբար են կատարվում շրջանում։ Այս այցելությունը խորհրդանշական է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։ Քանզի յուրաքանչյուրս մեծ պարտք ունենք սահմանապահ զինվորի հանդեպ, ովքեր բազմաթիվ կիլոմետրեր

Подробнее...
 
ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
30.12.2016 17:54

  Դեկտեմբերի 29-ին Ասկերանի քաղաքապետարանը համայնքի ամենակրտսեր բնակիչների համար ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպել։ Քաղաքի նորակառույց պուրակը բազմամարդ էր, իսկ փոքրիկները հիացած թռչկոտում էին տոնական շքեղ տեսք ստացած տոնածառի շուրջը։

Միջոցառմանը ներկա էր հիմնարկ-ձեռնարկությունների, վարչակազմի աշխատակազմի բաժինների ղեկավարներ՝  շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ասկերանցիներ։

Ասկերանցիներին ողջունեց ու տոնական հրաշալի տրամադրություն մաղթեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը։ Նա բոլորի

Подробнее...
 
ԹՈՂ ԱՄԵՆՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
30.12.2016 17:52

 Կյանքը գեղեցիկ և երջանիկ է դառնում, երբ քո շրջապատում տեսնում ես բարի և սրտացավ մարդկանց: Չէ որ  լավ գործ կատարելով` դու երջանկացնում ես ինչպես դիմացինիդ, այնպես էլ ինքդ քեզ: Հիրավի, ճիշտ է ասված, որ մարդը պետք է սիրի մարդկանց և մտածի կատարել միմիայն բարի գործեր, քանզի բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է:

Գործարար Կարեն Ենոշի Աղաջանյանին ճանաչում են մեր շրջանում և շրջանից դուրս: 1998 թվականին, երբ նա տակավին երիտասարդ էր, սկսեց զբաղվել գործարարությամբ: Բանիմաց, նպատակասլաց և սկզբունքային երիտասարդին կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել իր նպատակներին: Միաժամանակ նա ստեղծեց իր գեղեցիկ ընտանիքը և իր նիստուկացով ու վարքագծով լրացրեց մեր հայկական հիանալի օջախների շարքը: Այսօր Կարեն Աղաջանյանն արդեն երեք թոռնիկների պապիկ և ամեն ինչի հետ մեկտեղ` նա շարունակում է ուրախանալ

Подробнее...
 
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Ն ԶՈՐԱՄԱՍ
30.12.2016 17:48

  Դեկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուները յուրահատուկ առաքելությամբ ներկայացել էին Ասկերանի տարածքում տեղակայված Ն զորամասերից մեկը։

Ողջունելով զորամասի հրամանատարական և զինվորական անձնակազմին Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն ՊՈԱ կազմակերպության տնօրեն Կառլեն Մայիլյանը շնորհավորեց նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց տոնական բարձր տրամադրություն և խաղաղ, անփորձանք ծառայություն։ Մեկ անգամ ևս փաստեց այն իրողությունը, որ մեր հանրապետության

Подробнее...
 
ՏՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
30.12.2016 17:39

 Ահա եկավ Նոր տարին, ամենասպասված և ցանկալի տոներից մեկը, որին սրտատրոփ սպասում են աշխարհի ամեն մի անկյունում: Ամենուր պայծառ դեմքեր, ուրախություն և ջերմություն կարելի է տեսնել: Առանձնապես զվարթ տրամադրություն էր տիրում ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Կրտսեր և միջին խմբերի սաները հավաքվել էին տոնածառի շուրջը և Ձմեռ պապիկի հետ նշում են սպասված տոնը: Ակնկալիքներով լեցուն երեխաների դեմքերը շողում ու փայլատակում էին ուրախությունից: Փոքրիկներին շնորհավորանքի և մաղթանքի խոսքեր հղեցին մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը, դաստիարակներն ու դայակները: Բոլորի ցանկությունները

Подробнее...
 
ԹՈՂ ՁԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ԵՐԲԵՔ ՉՄԱՐԻ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՀԱՆԴԵՊ
30.12.2016 17:31

  2016թ. դեկտեմբերի 27 -ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ §Մայրություն¦ հասարակական կազմակերպության Ասկերանի շրջանի նախագահ, դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շրջանի սահմանափակ կարողությունների տեր երեխաների համար կազմակերպեց Ամանորյա տոնական միջոցառում։

Միջոցառմանը  ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,§Մայրություն¦ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց սահմանափակ կարողություններով երեխաներին՝ նրանց հետ միասին

Подробнее...
 
ԼԵԶՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԷՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՓԱՍՏՆ Է
28.12.2016 13:25

  Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի առօրյան հագեցած է ու բազմաբովանդակ։ Վերջին շրջանում ուսումնական հաստատությունում կազմակերպված հետաքրքրաշարժ ու ինտելեկտուալ խաղերի շարքը համալրեց Մայրենիի շաբաթը, որը կազմակերպել է դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանը։ Խաղ-մրցույթը մեկնարկեց դեկտեմբերի 5-ին՝ կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարանների միջև։

Ողջունելով դպրոցականներին Մելանյա Սարգսյանը նշեց խաղի կարևորությունն ու մայրենիի իմացության դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում։

-Կրտսեր դպրոցականների շրջանում մայրենիի շաբաթ անցկացնելու նպատակներից մեկն էլ նրանց մոտ մաքուր հայերենով բանավոր խոսքի զարգացումն

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL