ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
29.08.2017 15:05

Արցախի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը մարզական մի շարք միջոցառումներ է կազմակերպում։ Օգոստոսի 24-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում Ասկերանի համայնքի ֆուտբոլիստների և Ն զորամասի զինվորների միջև։ Խաղն անցավ բավականին ակտիվ և մրցակցային մթնոլորտում։ Առաջին խաղակեսն

ավարտվեց 3։2 հաշվով հօգուտ Ն զորամասի զինվորների։ Երկրորդ խաղակեսը, թերևս, առավել ակտիվ ու տեմպով սկսեցին զինվորները, ովքեր էլ, բնականաբար, տարան բացարձակ հաղթանակ։ Խաղն ավարտվեց 6։2 հաշվով։ Ուշագրավ է, որ խփված գոլերից 5-ը հեղինակել է  ժամկետային զինծառայող Խաչիկ Քեհեյանը։

Նշենք նաև, որ Անկախության հերթական տարելիցին ընդառաջ շրջանում շարունակվում է մարզական միջոցառումների շարքը։ Առաջիկայում տեղի կունենա վոլեյբոլի մրցություն, որտեղ ևս ընդգրկված են շրջանի տարածքում տեղակայված զորամասերի զինվորները։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ