ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՏԵՐՄԻԿ ԷՐ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
15.08.2017 11:23

 Վերջերս Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանեց ՀՀ §Microwav.FM¦  ինտերնետ ռադիոների ցանցի 20 հոգուց բաղկացած ռադիոլրագրողների պատվիրակությունը, որը գլխավորում էր ծրագրի համակարգող Մանե Պապյանը: Ծրագիրն իրականացվում է հարավկովկասյան երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Արցախի Հանրապետությունում: Այս ծրագրի հիմնական մասը ալտերնատիվ լրատվամիջոցներ ստեղծելն է, որոնք կխոսեն այն մասին, ինչը չի խոսվում

սովորական լրատվամիջոցներում: Հայաստանում համակարգվում է այդ ինտերնետ-ռադիոհարթակը, տրամադրվում է ռադիո նրանց, ովքեր ունեն ասելիք և ցանկանում են ռադիո աշխատացնել:

§Microwav¦ ռադիոն առանց սահմանների¦ ծրագրի Հայաստանի համակարգող Մանե Պապյանի գլխավորած խումբն այցելեց նաև Ասկերանի շրջան: Ներկա էին §§Microwav¦ ռադիոն առանց սահմանների¦  ծրագրում գործող 8 ռադիոներից 5 ռադիոների ներկայացուցիչներ: §Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն¦ ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանի ուղեկցությամբ պատվիրակությունը եղավ պատմական Տիգրանակերտում: Այնուհետև §Երիտասարդությունը հանուն երիտասարդության¦, §Դիլի¦, §Կանանց ձայն¦, §Բիզնես¦,  §Ալիք մեդիա¦ ռադիոների ներկայացուցիչները հանդիպում ունեցան Ասկերանի հասարակության տարբեր խավերի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախյան պատերազմի վետերաններ, բիզնեսմեններ, տնային տնտեսուհիներ, երիտասարդներ: Առանձնապես մեծ ոգևորություն էր նկատվում երիտասարդության մոտ, ովքեր ակտիվորեն էին պատասխանում լրագրողների հարցերին և անկաշկանդ ներկայացնում իրենց հուզող հարցերն ու խնդիրները:

Ինչպես տեղեկացրեց §Երիտասարդությունը հանուն երիտասարդության¦ ռադիոյի տնօրեն Տիգրան Շադունցը, այս այցելության նպատակը համագործակցություն ստեղծելն է Արցախի ԶԼՄ-ների հետ և այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել ռադիոլրագրությամբ: §Առավել կարևոր է համագործակցել երիտասարդության հետ և սովորեցնել, թե ինչպես կարելի է զբաղվել լրագրությամբ, նյութի պատրաստմամբ: Ցանկության դեպքում Արցախի լրագրողներին կտրվեն եթերաժամեր, կունենան իրենց հաղորդումները: Մենք ցանկանում ենք գտնել նոր գործընկերներ և համագործակցել իրար հետ: Նշեմ, որ §§Microwav¦ ռադիոն առանց սահմանների¦ ծրագիրը հասանելի է ավելի քան 50 երկրներում և ունի մեծ քանակությամբ լսողներ¦,-շեշտեց Տիգրան Շադունցը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարաբնույթ հարցեր, ասկերանցիները պատասխանեցին ռադիոլրագրողներին հետաքրքրող հարցերին: Միջոցառումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Նշենք, որ Ալլա Արզումանյանը կազմակերպել էր նաև հաճելի հյուրասիրություն՝ արցախյան շնչով, համ ու հոտով: Հյուրերը մեծ բավականություն ստացան օրվա միջոցառումից և մեկնեցին կրկին հանդիպելու վառ հույսերով: Խոստումնալից այս հանդիպումը տպավորվեց նաև ասկերանցիներիս մոտ, և կարծում եմ, անպայման կգտնվեն համագործակցության ուղիներ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ