ԱՍԿԵՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ ՆՇՎԵՑ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 305 ԱՄՅԱԿԸ
24.07.2017 09:45

Ասկերանի մշակույթի տանը  նշվեց միջնադարյան տաղերգության  խոշոր ներկայացուցիչ Սայաթ-Նովայի ծննդյան 305-ամյակը։ Ներկաներին ողջունեց և Սայաթ-Նովա անզուգական տաղասացի, բանաստեղծի, սիրո քնարերգուի մասին իր խոհերով կիսվեց Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Ռոմելա Գրիգորյանը։

Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչն է, ով կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը: Նրա երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, Սայաթ Նովայի մասին գրվել են

գրական, երաժշտական ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, կերպարին անդրադարձել են թատրոնում, կինոյում և կերպարվեստում:

Անկասկած ազգային ինքնության պահպանության գործում մեծ ու անգնահատելի  է մշակութային օջախների կատարած հայրենապահպան գործը։ Այս առումով մեծ ակտիվություն է արձանագրվել Ասկերանի մշակույթի կենտրոնում հատկապես վերջին տարիներին, երբ կենտրոնի տնօրեն է նշանակվել Ռոմելա Գրիգորյանը։ Նրա ղեկավարած կոլեկտիվի ու տիկին Գրգորյանի անձնական նվիրվածության շնորհիվ պարբերաբար մշակութասեր հասարակությանն է ներկայացվում հայոց երևելիների կյանքն ու գործունեությունը, կազմակերպվում հիշատակի միջոցառումներ։

Ցերեկույթի ընթաքում աÝÏñÏÝ»ÉÇ աշուղի, սիրո քնարերգուի ընտրանին հանդիսատեսի դատին հանձնեցին կենտրոնի §Բերդ¦ համույթի մենակատարներ Հերմինե Խաչատրյանը, Ռադիկ Մանասյանն ու Արայիկ Հասրաթյանը։ Ներկաները հիացմունքով ունկնդրեցին նաև համութի դուդուկահար Արթուր Մկրտումյանի անզուգական կատարումն ու միջոցառման հաղորդավար Նինել Գաբրիելյանի գեղեցիկ արտասանությունը։

Մեկ միջոցառման շրջանակներում, իհարկե, դժվար է ներկայացնել, ամբողջացնել Սայաթ-Նովայի ամբողջական կերպարը, նրա մեծ սերն ու տառապանքը, մարդասիրական բարձր գաղափարները՝ արտահայտված բանաստեղծական գեղեցիկ ու ինքնատիպ ձևերի մեջ։ Սա է ահա աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովայի մեծությունը։

Ներկաները մեծ բավականություն ստացած հեռացան դահլիճից։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ