ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄՏԵՐՄԻԿ ԷՐ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
15.08.2017 11:23

 Վերջերս Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանեց ՀՀ §Microwav.FM¦  ինտերնետ ռադիոների ցանցի 20 հոգուց բաղկացած ռադիոլրագրողների պատվիրակությունը, որը գլխավորում էր ծրագրի համակարգող Մանե Պապյանը: Ծրագիրն իրականացվում է հարավկովկասյան երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Արցախի Հանրապետությունում: Այս ծրագրի հիմնական մասը ալտերնատիվ լրատվամիջոցներ ստեղծելն է, որոնք կխոսեն այն մասին, ինչը չի խոսվում

Подробнее...
 
ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14.08.2017 16:04

  Ամռան ամիսներին  դպրոցականների հանգիստն ու առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար կազմակերպվում են ամառային ճամբարներ ինչպես Արցախի այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Վոլոդյա Ալլահվերդյանը տեղեկացրեց, որ ամռան ընթացքում Ասկերանի շրջանի 60 դպրոցական հնարավորություն ունեցավ մասնակցելու Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված պատանի երկրապահ ճամբարին։  Պատանի երկրապահների ճամբարում երեխաները մեծ բավականություն ստացան, անցկացվեցին

Подробнее...
 
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
10.08.2017 14:57

Արխիվները կարելի է համարել մարդկության հիշողության կենտրոններ, քանզի նրանցում կենտրոնացված են անգնահատելի նյութեր, որոնք արտացոլում են երևույթների առաջընթացը։Հարկ է նշել, որ փաստաթղթի պահպանման խնդիրն առաջ է եկել հենց փաստաթղթի առաջացման ժամանակաշրջանից: Այլ կերպ ասած առաջին արխիվները ստեղծվել են գրի առաջանալու հետ մեկտեղ:

Ինչպես նշեց Ասկերանի արխիվային տարածքային ներկայացուցիչ Էլոնա Ապրեսյանը շրջանային արխիվը կոչված է իրականացնեուլ շրջանի պետական կառույցներում առաջացած փաստաթղթային նյութերի ապահով պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը։  2017 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում հանրապետության քաղաքացիներից ընդունվել է 82 դիմում, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Подробнее...
 
35 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒԶԻՉ ԵՎ ՍՐՏԱՌՈՒՉ ԷՐ
28.07.2017 10:10

Այս կյանքում կան այնպիսի հուշեր, որոնք լուսավոր հետքեր թողնելով քո սրտում՝ ավելի են գեղեցկացնում ու հեշտացնում քո կյանքը: Առանձնապես պայծառ են դպրոցականի տարիների հիշողությունները, որոնք ինքնին քեզ բերում են դեպի քո հարազատ դպրոցը, սիրելի ուսուցիչներն ու ընկերները: Հենց այդ կարոտն ու սերն էլ ստիպեցին, որպեսզի 35 տարի հետո հանդիպեին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 1981-1982 ուսումնական տարվա շրջանավարտները: Այդ տարիներին դպրոցը մարզի լավագույն դպրոցներից մեկն էր հանդիսանում, որը ղեկավարում էր վաստակաշատ ու շնորհաշատ տնօրեն Մանյա Ղուլյանը, իսկ դասավանդում էին հմուտ և նվիրված մանկավարժներ: Ուսուցիչներ, ովքեր անխոնջ նվիրվելով իրենց պատվաբեր աշխատանքին, ջանք ու եռանդ չէին խնայում աշակերտին տալու որակյալ ուսում, հայեցի դաստիարակություն և ամենակարևորը՝

Подробнее...
 
ԹՈՂ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏՆ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԵՆ ԱՅՍ ՕՋԱԽԻՑ
28.07.2017 10:04

Ամենագլխավոր զարդարանքը մարդու խիղճն է…

Ցիցերոն

Վերջերս ականատես եղա մի յուրահատուկ միջոցառման և միանգամից լցվեցի բարի ու երախտապարտ զգացմունքներով: Սիրտս փառավորվեց, վերստին համոզվեցի, որ այնքա՜ն բարի մարդիկ կան մեր շրջապատում: Մարդիկ, ովքեր ապրում են ոչ միայն իրենց անձնականի մասին մտածելով, նրանց համար առաջնահերթ տեղ ունեն նաև

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ ՆՇՎԵՑ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ 305 ԱՄՅԱԿԸ
24.07.2017 09:45

Ասկերանի մշակույթի տանը  նշվեց միջնադարյան տաղերգության  խոշոր ներկայացուցիչ Սայաթ-Նովայի ծննդյան 305-ամյակը։ Ներկաներին ողջունեց և Սայաթ-Նովա անզուգական տաղասացի, բանաստեղծի, սիրո քնարերգուի մասին իր խոհերով կիսվեց Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Ռոմելա Գրիգորյանը։

Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչն է, ով կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը: Նրա երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, Սայաթ Նովայի մասին գրվել են

Подробнее...
 
ՍԱՅԱԹ ՆՈՎԱ - 305 /VIDEO/
22.07.2017 09:23

 
ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
12.07.2017 09:40

Հուլիսի 10-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր: Ամառային առաջին զորակոչն էր մեկնարկում: Շրջանի 36 պատանիներ պատրաստվում էին համալրելու մեր պետության կարևորագույն օղակներից մեկի՝ Արցախի հզոր ու ամուր բանակի շարքերը, որն արդեն 25 տարեկան է: Այս 25 տարիների ընթացքում հայոց սահմաններն անառիկ են պահել մեր նորակոչիկների նման տղաները, ովքեր ոչնչով չեն զիջել իրենց հայրերին ու պապերին: Դրա վառ ապացույցը եղավ

Подробнее...
 
ԶՈՐԱԿՈՉ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ /VIDEO/
12.07.2017 09:38

 
ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
11.07.2017 20:21

Հայր և որդիներ Մուրադյանների հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարն արդեն ավանդական է դարձել Արցախի մարզական կյանքում։ Հերթական հուշամրցաշարը կազմակերպվեց հուլիսի 7-9-ը։ Առաջին անգամ հուշամրցաշարը կազմակերպվեց միջազգային մակարդակով, որին մասնակցում էին ինչպես Արցախի տարբեր շրջաննների մարզիկները, այնպես էլ Հայաստանից և Վրաստանից ժամանած թիմերը։ Առաջնությունն անցկացվեց

Подробнее...
 
ՀՈՒՍՈ ԳԱՎԱԹ. ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԸ ՇՐՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
11.07.2017 20:15

Հուլիսի 8-ից 9-ը Ասկերանի քաղաքային մարզադաշտում անցկացվեց §Հուսո գավաթ¦ ֆուտբոլի շրջանային առաջնությունը, որին մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի եւ Պատարայի դպրոցների թիմերը։

Թիմերին ողջունեց և հաջողություններ մաղթեց շրջվարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը։ Նա կարևորեց ֆուտբոլի զարգացումը շրջանում` այդ գործընթացում կարևորելով քաղաքային հոյակապ մարզադաշտի

Подробнее...
 
ՀՈՒՍՈ ԳԱՎԱԹ. ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԸ ՇՐՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ /VIDEO/
11.07.2017 20:11

 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL